13:00 Համերգ նվիրված ազգային փոքրամասնություններին | |
Դեկտեմբերի 16-ին 2010թ. ազգային փոքրամասնությունները տոնում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ընթանում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես նաև Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացնում են իրենց ազգային երգն ու պարը: Եզդիական համայնքը ներկայացնում էին համերգի մասնակից, եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը,<<Էզդիխանա>> թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ղեկավար Օմար Մամոյանը: Իր խոսքում Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների նպատակն է պահպանել իրենց ազգայինը, զարգացնել, առաջ ընթանալ ժամանակի հետ միասին և նախապես շնորհավորեց հոբելյանական երեկոյի կապակցությամբ: Մշակույթի նախարարության արվեստի վարչության առաջատար մասնագետ Արմենուհի Դեմիրճյանն էլ ասաց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, եզակի երկրներից է, որ հնարավորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Ըստ նրա` Խորհուրդը կարևոր գործունեություն է ծավալում` կապ ապահովելով պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջև: Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ կրթության և գիտության նախարարություն կողմից հրատարակված դասագրքեր ազգային փոքրամասնությունների լեզուներով: Խդր Հաջոյան | |
|
Total comments: 0 | |