12:13 Erebuni Yerevan 2792 | |
ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ Էրեբունի-Երևան 2792 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից, Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանրային ծառայությունների փորձագետ, քաղաքապետարանի նախկին աշխատող Սիաբանդ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին 2010 թվականի կազմակերպվեց համերգ: Համերգի կազմակերպիչ, ազգային փոքրամասնությունների մշակույթի խորհրդի նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ` Ռազմիկ Խոսրոյեվ: Այս ծրագիրը արդեն երրորդ տարին է ինչ գործում է: Համերգին մասնակցում էին Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններ` եզդիներ, ասորիներ, ռուսներ, լեհեր և այլն: Միջոցառումը սկսվեց ժամը 3-ին` ազգային փոքրամասնությունների գեղեցիկ համարներով: Եզդիական համայնքը ներկայացնում էին Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Խըդըր Հաջոյանը, պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ինչպես նաև եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը, ովքեր ներկայացան եզդիական ազգային երգ-պարով: Նման միջոցառումների շնորհիվ հնարավորություն է լինում ճանաչել տարբեր ազգերի մշակույթը, ինչպես նաև բոլորին ցույց տալ քո մշակույթը: Ազգային փոքրամասնությունները իրենց գեղեցիկ համարներով շնորհավորեցին Էրեբունի-Երևանի 2792 ամյակը, շնորհակալական խոսքեր հայտնեցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին: | |
|
Total comments: 0 | |