Հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի ունեցավ համերգային միջոցառում նվիրված Էրեբունի-Երևան 2794 ամյակին: Որտեղ ՀՀ ազգային փոքրամասնությունները ներկայացնում էին իրենց ազգային երգ-երաժշտությունը: Միջոցառմանը ներկա էին գտնվում պետական պաշտոնյաներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների փորձագետ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիական համայնքը ներկայացնում էր Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' համույթը, եզդիական "Գովընդ", "Բըշերի" եզդիական ազգային պարերով և "Ասմար", "Դալալ", "Ֆինջան" երգերով, երգիչ` Համիկ Թամոյանը, երգչուհի` Մարինա Իբրահիմյան, գեղարվեստական ղեկավար Խդր Հաջոյան:
|
Այսօր` մայիսի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Եզդի ազգի մեծանուն զավակ, ազգային հերոս, մեծ զորավար Ջահանգիր աղայի (Խատոյան) ու նրա ղեկավարած եզդիական 2000-անոց հեծյալ գնդի մարտիկների վառ հիշատակին, ովքեր մասնակցել էին 1918թ.-ին մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Կարսի, Սարիղամիշի ճակատամարտերին` մարտնչելով մինչև վերջին շունչը: Միջոցառումը տեղի ունեցավ ք.Երևանում, 1-ին Մասիվ, Ֆ.Նանսենի անվան այգում, որտեղ տեղադրված է Ջահանգիր աղայի հուշարձանը: Միջոցառումը լուսաբանվում էր ԶԼՄ-ների կողմից:
Եզդի ազգը երբեք չի մոռանա իր քաջարի զավակների իրականացրած սխրանքները: Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների հիշատակը վառ պահելու և միջոցառմանը մասնակցելու համար ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու հեղինակավոր անձինք, այդ թվում Ջահանգիր աղայի կրտսեր որդին` Սուրիկ աղան և վերջինիս ընտանիքը, Ե
...
Читать дальше » - Зедә бьхуньн »
|
Այսօր Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ազգային փաքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի կողմից կազմակերպված ՀՀ ազգային փոքրամասնությունների փառատոնը Փառատոնը սկսվեց Հյուսիսային պողոտայում ՀՀ ազգային փոքրամասնությունների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին ՀՀ-ում գործող 11 ազգային փոքրամասնություններ: Ցուցահանդես-տոնախմբությունը Հյուսիսային պողոտայում տևեց մինչեւ ժամը 17.00: ՀՀ-ում եզդիական, ասորական, լեհական, ուկրաինական, հրեական, ռուսական, հունական, վրացական, բելառուսական, գերմանական, քրդական համայնքները ներկայացնող միջոցառման ծրագրում` տաղավարների ցուցադրություններ, երաժշտական, պարային կատարումներ:
|
2012 թ. ապրիլի 18-ին Երևանում ''Եզդիների ազգային միությունը'' ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' հասարակական կազմակերպության` ի դեմս ղեկավար Կարեն Բադալյանի, հետ համագործակցությամբ անցկացրեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված եզդիների ''Նոր Տարի` Մալաքե Թաուսի'' (Չարշամա Սարսալե 6762) տոնին:
Միջոցառմանը ներկա էին գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի ներկայացուցիչներ Խաչատուր Վարդանյանը և Անահիտ Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանը, ''Հայասա'' երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մկրտչյանը, ''Սինջար'' երիտասարդ եզդիների միավորում հկ-ի ղեկավար Բորիս Թամոյանը, Ռուստամ Բաքոյանը, ինչպես նա
...
Читать дальше » - Зедә бьхуньн »
|
|