Суббота - Шәми, 20.4.2024
Main » 2013 » Февраль - Сьват » 13 » Միջոցառում նվիրված Ջահանգիր աղայի հիշատակին
22:56
Միջոցառում նվիրված Ջահանգիր աղայի հիշատակին
Այսօր` մայիսի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Եզդի ազգի մեծանուն զավակ, ազգային հերոս, մեծ զորավար Ջահանգիր աղայի (Խատոյան) ու նրա ղեկավարած եզդիական 2000-անոց հեծյալ գնդի մարտիկների վառ հիշատակին, ովքեր մասնակցել էին 1918թ.-ին մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Կարսի, Սարիղամիշի ճակատամարտերին` մարտնչելով մինչև վերջին շունչը: Միջոցառումը տեղի ունեցավ ք.Երևանում, 1-ին Մասիվ, Ֆ.Նանսենի անվան այգում, որտեղ տեղադրված է Ջահանգիր աղայի հուշարձանը: Միջոցառումը լուսաբանվում էր ԶԼՄ-ների կողմից:

Եզդի ազգը երբեք չի մոռանա իր քաջարի զավակների իրականացրած սխրանքները: Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների հիշատակը վառ պահելու և միջոցառմանը մասնակցելու համար ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու հեղինակավոր անձինք, այդ թվում Ջահանգիր աղայի կրտսեր որդին` Սուրիկ աղան և վերջինիս ընտանիքը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, Նոր Նորքի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորքի վարչական շրջանի երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի փոխգնդապետ Օլչի Ամոյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք փոխգնդապետեր, հոգևորականներ, և հեղինակավոր ու մեծարգո շատ ու շատ այլ անձինք:

Նրանք բոլորը եկել էին նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնը, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1918թ.-ին Մայիսյան ճակատամարտերին մասնակցած եզդի ու հայ քաջարի մարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն իրենց ընտանիքների, ազգի, հայրենիքի: Շնորհիվ նրանց` մենք այսօր ապրում ենք խաղաղ ու անվտանգ երկրում, և մեր պարտքն է ամեն անգամ հիշելու նրանց ազգանվեր գործերը, քաջագործությունները ևն:

Միջոցառման ընթացքում եզդի երգիչները կատարեցին մի շարք հայրենասիրական երգեր (եզդիերեն և հայերեն լեզուներով)` նվիրված Մայիսյան ճակատամարտերում մարտնչած եզդի ու հայ քաջարիներին:

Views: 743 | Added by: Khdr-Yezid | Tags: Aziz, ezdi, Jangir, Jahangir, Hamik, AXA, Tamoyan, Agha, Amir | Rating: 0.0/0
Total comments: 0
ble">
Имя *: Email: