Вторник - Сешәм, 21.11.2017
Main » 2013 » Февраль - Сьват » 13 » ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ԵԶԴԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐՎԱՆ` ՍԱՐՍԱԼ
22:42
ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ԵԶԴԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐՎԱՆ` ՍԱՐՍԱԼ
2012 թ. ապրիլի 18-ին Երևանում  ''Եզդիների ազգային միությունը''  ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' հասարակական կազմակերպության` ի դեմս ղեկավար Կարեն Բադալյանի, հետ համագործակցությամբ  անցկացրեց միջոցառում` համերգային տեսքով, նվիրված եզդիների ''Նոր Տարի` Մալաքե Թաուսի'' (Չարշամա Սարսալե 6762) տոնին:

Միջոցառմանը ներկա էին գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի ներկայացուցիչներ Խաչատուր Վարդանյանը և Անահիտ Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանը, ''Հայասա'' երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մկրտչյանը, ''Սինջար'' երիտասարդ եզդիների միավորում հկ-ի ղեկավար Բորիս Թամոյանը, Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաև Ուկրաինական և Հունական համայնքի ներկայացուցիչներ ի դեմս Մերի Տիրացույանի, Անի Պոտուրյանի և Արթուր Խաչատրյանի, ովքեր իրենց հերթին շնորհավորեցին եզդիներին` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Եզդիների ազգային միության նախագահ պր. Ազիզ Թամոյանի շնորհավորական ուղերձը Եզդի ժողովրդին:

Հանդես եկան կենդանի կատարումներով երգիչ Համիկ Թամոյանը` Ամիր Թամոյանի նվագակցությամբ, ''Էզդիստան'' պարի համույթը, ուկրաինական համայնքը: Միջոցառման ավարտին հանդիսատեսին տրվեցին հետաքրքիր հարցեր կապված եզդիների հետ, ինչու չէ նաև ներկայացվեց եզդիական կլոճը` գաթան, որի մեջ դրված էր ուլունքը: Նշենք, որ ըստ եզդիների ավանդության յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը եզդիների ''Նոր Տարի'', Մալաքե Թաուսի տոնն է, և այս տարի իրենց մոտ 6762 թվականն է և այս տոնը շատ մեծ շուքով է նշվում հատկապես Իրաքի հյուսիսային մասում, եզդիական սուրբ Լալըշում (եզդիների գլխավոր սրբավայր), որտեղ դուրս է բերվում սուրբ Մալաքե Թաուսի ''Սինջակը'' և ժողովուրդը խոնարհվում է և թողնում է նվերներ, դրամական պարգևներ:


Views: 295 | Added by: Khdr-Yezid | Tags: Hamik, New Year, Malak, Charsham, ezdi, aid, Ezdiner, sor, Taus, Hamik Tamoyan | Rating: 0.0/0
Total comments: 0
ble">
Имя *: Email: