Пятница - Ини, 29.3.2024
Main » 2013 » Февраль - Сьват » 13 » ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2012
22:50
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2012
Այսօր Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ազգային փաքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի կողմից կազմակերպված ՀՀ ազգային փոքրամասնությունների փառատոնը Փառատոնը սկսվեց Հյուսիսային պողոտայում  ՀՀ ազգային փոքրամասնությունների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին ՀՀ-ում գործող 11 ազգային փոքրամասնություններ: Ցուցահանդես-տոնախմբությունը   Հյուսիսային պողոտայում տևեց մինչեւ ժամը 17.00: ՀՀ-ում եզդիական, ասորական, լեհական, ուկրաինական, հրեական, ռուսական, հունական, վրացական, բելառուսական, գերմանական, քրդական համայնքները ներկայացնող միջոցառման ծրագրում` տաղավարների ցուցադրություններ, երաժշտական, պարային կատարումներ:

Յուրաքանչյուր համայնք ներկայացված էր յուրովի: Եզդիական համայնքը ի դեմս Եզդիների ազգային միության ներկայացնում էին եզդիական համայնքի մշակույթի գծով պատասխանատու Օմար Մամոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, ՀՀ եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը,  փողային գործիքների երաժիշտ Սլո Խանոյանը, Ազիզ Թամոյանի անվան ''Եզդիստան'' պարի համույթի անդամ Իշխան Օզոյանը): Եզդիները ներկայացնում էին եզդիական ազգային տարազը, եզդիերեն` էզդիկի լեզվի և գրականության 1-8 դասարանների դպրոցական դասագրքերը, ազգային պաշտոնաթերթը, Ազիզ Թամոյանի հեղինակությամբ դասագրքեր (որտեղ ներկայացվում էր եզդիների պատմությունը, կրոնը և այլն), եզդիների ազգային դրոշը, ազգային ուտեսները` եզդիական գաթան և հալվան (ինչն ըստ հանդիսատեսի շատ համեղ էր) եզդիական պաստառներ, վրան պատկերված եզդիների հերոսները, սուրբ Լալըշը, Ղարաբաղյան պատերազմում զոհված եզդի ազատամարտիկների նկարներ և այլն: Ինչպես նաև ազգային երաժշտական գործիքներ` զուռնա և դհոլ: Հանդիսատեսի համար շատ գրավիչ էր հատկապես եզդիական պարերը` Գովընդ, Գենըմո, Բասո և այլն:

Այնուհետև միջոցառման մասնակիցները երթով յուրաքանչյուրն իր դրոշը բարձր պահած երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ''Առնո Բաբաջանյանի'' համերգասրահ, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ազգային փոքրամասնությունների Գալա համերգը: Եզդիական համայնքը ներկայացնում էր երգիչ Համիկ Թամոյանը, երգչուհի Մարինա Իբրահիմյանը և ''Եզդիստան'' պարային համույթը

Views: 658 | Added by: Khdr-Yezid | Tags: concert, yezidi, armenia, Festival, hamerg, Ezdiner, ezdi, Hamik, Tamoyan, Yerevan | Rating: 0.0/0
Total comments: 0
ble">
Имя *: Email: